24/05/2019 20:12
Հնդկաստանը մայիսին դադարեցրել է նավթահումքի ներմուծումն Իրանից
Հնդկաստանը մայիսին լիովին դադարեցրել է նավթահումքի ներմուծումն Իրանից այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հրաժարվել է երկարացնել Իսլամական Հանրապետությունից Էներգակիրների մատակարարման հետ կապված պատժամիջոցների՝ իր համար արված բացառությունը, հայտնել է Միացյալ Նահանգներում Հնդկաստանի դեսպան Խարշ Վարդհան Շրինգլան:
Դիվանագետի խոսքով՝ ընթացիկ տարվա ապրիլի դրությամբ իր երկիրն Իրանից ներմուծվող նավթի ամենամսյա ծավալը նվազեցրել էր մինչև 1 մլն տոննա:
«Դրանով՝ վերջ, մենք այլևս նավթ չենք գնել Իրանից», - ասել է Շրինգլան, որի խոսքը մեջբերում Է PTI գործակալությունը:
Նա նշել է, որ Նյու Դելիում ուշադրության են դարձրել ամերիկյան վարչակազմի մտահոգությանը՝ մինչև ընթացիկ ամսվա վերջը իրանական նավթի շարունակվող մատակարարումների կապակցությամբ:
Ինչպես նշում է գործակալությունը, իրանական նավթը բավարարում էր հարավասիական այս երկրի Էներգետիկ կարիքների մոտավորապես 10 տոկոսը:
Հնդկաստանին «սև ոսկու» խոշորագույն մատակարարների թվում են նաև Իրաքը և Սաուդյան Արաբիան: