24/05/2019 11:25
Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին
Աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի, տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
Դիրիժորը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14–ի վարչապետի որոշումը, ինչպես նաև՝ Նազենի Ղարիբյանի՝ 2019թ. մարտի 3-ի՝ Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը։
Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։