24/05/2019 18:14
ԱՄՆ-ն կարող է մաքսատուրքեր սահմանել արժույթի մանիպուլյացիաներ կատարող երկրների ապրանքների համար
ԱՄՆ առևտրի նախարարությունը երկրի իշխանություններին առաջարկել է փոխհատուցման մաքսատուրքերի սահմանման նոր կանոններ ընդունել այն երկրներից ներմուծվող ապրանքների համար, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, արհեստականորեն իրենց արժույթը դոլարի նկատմամբ թերարժևորում են: Այս մասին հայտնում է «The New York Times»-ը:
Գործակալությունը նշում է, որ նման կանոնը կարող է սակագների բարձրացման սպառնալիք ներկայացնել այնպիսի երկրներից ներմուծվող ապրանքների համար, ինչպես Ճապոնիան, Հարավային Կորեան և Գերմանիան: