24/05/2019 10:38
«Արսենալի» երկրպագուները ՈւԵՖԱ-ից պահանջում են ԵԼ եզրափակիչ խաղը տեղափոխել Բաքվից Լոնդոն
«Արսենալի» երկրպագուները խնդրագիր են կազմել ընդդեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու ՈւԵՖԱ-ի որոշման:
Մրցաշարի եզրափակչում «Արսենալը» հանդիպելու է անգլիական ևս մեկ ակումբի՝ «Չելսիի» հետ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության պատճառով «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ժամանելու Բաքու:
«Ի լրում աննախադեպ խնդիրների, որոնք «Արսենալի» և «Չելսիի» երկրպագուներից շատերին թույլ չեն տալիս ներկա գտնվել ԵԼ եզրափակչին, որը ՈւԵՖԱ-ի որոշմամբ պետք է տեղի ունենա Բաքվում, «Արսենալի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ստիպել է դուրս մնալ խաղից՝ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով», - ասվում է խնդրագրում:
Երկրպագուները պահանջում են խաղը տեղափոխել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտ: