24/05/2019 19:55
Յունկերը հայտարարել է, որ Հունաստանը եվրոգոտու անդամ Է դարձել վիճակագրության կեղծմամբ
Հունաստանը ժամանակին Եվրոստատին սխալ տվյալներ է ներկայացրել իր տնտեսական ցուցանիշների վերաբերյալ, ինչն էլ 2001 թականին նրա առջև բացել է եվրոգոտու ուղին, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը։
«Արժութային միությունը պետք է ամուսնությունից ավելի հուսալի լինի, այլապես ոչ ոք չի հավատա դրան: Հենց այդ պատճառով, նախքան որևէ երկրի եվրոգոտի ընդունելը, անհրաժեշտ է ամեն ինչ ավելի հանգամանորեն ստուգել։ Ճշմարտությունն այն է, որ Հունաստանը 2001 թվականին եվրոգոտու անդամ է դարձել վիճակագրական նյութերի կեղծման արդյունքում», - ասել է նա:
«Մինչև հիմա ինձ մեղադրում եմ դրանում. լինելով (1989 – 2009 թվականներին Լյուքսեմբուրգի) ֆինանսներների նախարար՝ ես դեմ էի, որ Եվրոպայի անկախ վիճակագրական գերատեսչությունները գնահատեին այն տվյալները, որոնք ներկայացնում են պետությունները: Այժմ մենք դա փոխել ենք, այժմ Եվրոստատը կարող է Եվրամիության յուրաքանչյուր երկրում ամեն ինչ ստուգել: Եվրոպան ի վիճակի է սովորելու սխալներից», - ասել է Յունկերը: