![Շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ. Արցախի ՊԲ](https://www.aysor.am/news_images/523/1567793_1/f5ce906743367c_5ce9067433698.thumb.jpg)
25/05/2019 13:10
Շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ. Արցախի ՊԲ
Մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:
Բացի հրաձգային զինատեսակներից, մայիսի 20-ին ՊԲ հարավային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (2 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև կանխարգելիչ գործողությունների: