25/05/2019 09:50
«Հրապարակ». Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը. Վահրամ Բաղդասարյան
«Հրապարակ» թերթը ԱԺ-ում ապրիլյան պատերազմի դեպքով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հարցրել է ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին՝ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն մտահոգություն չունե՞ն, որ հանձնաժողովը պատերազմի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներ կանի։
«Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը, երևի լուրջ չեն պատկերացնում, թե ինչ մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանը, հաղթանակած քառօրյա պատերազմի դեպքում սկսել են ինչ-որ բան անել, մինչդեռ այս ընթացքում ադրբեջանցիները զբաղված են ինժեներական աշխատանքներով: Մենք մտահոգվելու առիթ չունենք, իսկ Սերժ Սարգսյանը հետևում և մասնակցում է կուսակցական գործընթացներին, անհիմն հայտարարություններին ու գործողություններին էլ չի անդրադառնում», - ասել է նա: