25/05/2019 10:01
«Հրապարակ». Խորհրդարանի «նյու Շմայսը»
«Հրապարակ» թերթը գրում է, որ «Իմ քայլի» ամենաօդիոզ պատգամավոր Հայկ Սարգսյանին խորհրդարանում «նյու Շմայս» են անվանում: Ըստ ԱԺ աղբյուրների` նա նաև կադրերի, բիզնես հարցերի լոբբինգով է զբաղված։ Կասկածներ կան ոչ միայն Վերահսկողական ծառայությունում հեմոդիալիզի քրգործում նրա դերակատարման մեջ, այլև որ նա էր կլինկերի լոբբինգ անում խորհրդարանում` հանուն Մհեր Սեդրակյանի որդու, որի հետ շփումներ ունի:
Բակո Սահակյանի՝ «Իմ քայլը» ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ Հայկ Սարգսյանն Արցախի նախագահին ասել է, որ Քոչարյանին ու նրա համակիրներին պետք է «ասել», որ դատարանի բակում երաժշտությունը ցածր միացնեն, չպարեն․ այդ բակում են նաև 10 զոհերի հարազատները, որոնք վիշտ ունեն։
«Կարծում ենք` Հայկն առանց բարձր իշխանությունների գիտության չի գործում»,- ասել է թերթի աղբյուրը: