25/05/2019 15:07
Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին
Ռոբերտ Քոչարյանը տանն ընդունել է Սերժ Սարգսյանին, այդ մասին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է «Sputnik Արմենիայի»-ին։
«ՀՀ երկրորդ նախագահը շուրջ 6 ամիս անցկացրել է անազատության մեջ։ Եվ դրանից հետո Սերժ Սարգսյանը եկել է նրան տեսակցելու։ Հանդիպումը կայացել է տանը» ,– ասել է Սողոմոնյանը։
Նա, սակայն, չի փոխանցել, թե ինչ հարցեր են քննարկել նախկին երկու նախագահները։ Սողոմոնյանը միայն կարծիք է հայտնել, որ զուտ անձնական հանդիպում է եղել։
Կալանքից ազատվելուց հետո Քոչարյանը նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է այցելել` ընթացիկ բուժզննման: