27/05/2019 12:34
Դատավոր Ազարյանը կարող է չկասկածել՝ կարող էի առնվազն նույն ոճով պատասխանել իրեն. Մխիթար Հայրապետյան
Քաղաքակիրթ աշխարհում գրագողության բացահայտման պարագայում անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները որևէ կերպ ընկելելի չեն լինում և հրաժարականի դիմում են ներկայացնում։ Մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է դրա մասը դառնա, ԱԺ կրթության հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։
«Ես իմ խոսքում չեմ կարող շրջանցել պարոն Ազարյանի թեման (նկատի ունի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին՝ խմբ.), որովհետև վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնք ինձ հնարավորություն չեն տալիս չխոսելու այդ մասին։ Նախ, մեկ շաբաթ առաջ պարոն Ազարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ հրաժարականի դիմում կներկայացնի երկու դեպքում։
Առաջինը վերաբերում էր նրան, եթե վաչապետը հարաժարական ներկայացնի։ Համացանցում սկսեցին շատ խոսել դատավորի էթիկայի մասին, և չէր հասցրել շատ ժամանակ անցել, երբ news.am-ին տված հերթական հարցազրույցում պարոն Ազարյանը նշեց՝ «ԱԺ-ում երեկվա երեխաները պետք է քննեն իմ հարցը»՝ հավանաբար նկատի ունենալով մեր հանձնաժողովի պատգամավորներին և ինձ», - նշեց բանախոսը։
Նա միաժամանակ շեշտեց, որ դատավորը կարող է չկասկածել՝ ինքը կարող էր առնվազն նույն ոճով պատասխանել, բայց զերծ կմնա այդ դաշտ տեղափոխվելուց։ Մխիթար Հայրապետյանի համոզմամբ՝ նման հայտարարություններն անարգանք են ոչ թե առանձին պատգամավորների, այլ՝ խորհրդարանի նկատմամբ։