27/05/2019 11:50
Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են, որ իրենց խենթ գաղափարները կարող են իրագործել. Փաշինյան
Սյունիքի մարզի Տաթև համայնքում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովը։
«Հուսով եմ՝ մեր նախաձեռնությունը համախմբելու է մարզի գործարար ներուժն ու նրա տնտեսության զարգացմանը նպաստելուն ուղղված մտքերը մեկ վայրում», - հայտարարեց մարզպետ Հունան Պողոսյանը։
Համաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, հենց մեծ բանավեճ է խենթության՝ բառիս լավ իմաստով, որը կարող ենք անվանել ռոմանտիզմ՝ իրատեսության միջև։ Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին և հավատում են, որ խենթ գաղափարները կարող են իրագործել Հայաստանի Հանրապետությունում», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասաց, թե Հայաստանում տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա։