28/05/2019 13:42
Աղվան Հովսեփյանը խուսափեց Մարտի 1-ի գործի վերաբերյալ հարցերից
Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր Ապարանում տոնական միջոցառումների ժամանակ խուսափեց պատասխանել Մարտի 1-ի քրեական գործի վերաբեյալ հարցերին պատասխանել։
Մասնավորապես, լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք հարցաքննվե՞լ է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, ինչին նա արձագանքեց.
«Բոլորիդ շնորհավորում եմ տոնի կապակցությամբ»։
Մյուս հարցերին էլ չպատասխանեց և շատ արագ հեռացավ։
Նկատենք, որ 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազն էր և հենց նրա ենթակայությամբ էր գործում այն քննչական խումբը, որը զբաղվում էր տասը զոհերի մահվան հանգամանքների ու գործի մանրամասների բացահայտումով։
Նույն քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին այս պահին մեղադրանք է առաջադրված փորձաքննության արդյունքները կեղծելու համար։ Այժմ Վահագն Հարությունյանը հետախուզման մեջ է։