28/05/2019 11:49
Բակո Սահակյանն ամերիկահայ գործարարի հետ քննարկել է Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանին, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Արցախի նախագահը երախտագիտություն է հայտնել Ալբերտ Բոյաջյանին Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը: