28/05/2019 12:57
Brent տեսակի նավթի գներն աճել են
Լոնդոնի հումքային բորսայում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,75 դոլարով՝ հասնելով մինչև 70,01 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) մնացել է անփոփոխ: