29/05/2019 15:30
ՍԴ անդամի թեկնածությանը դեմ քվեարկելու որոշում չկա. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
«Իմ քայլը» խմբակցությունը որոշում չունի ՍԴ անդամ Արթուր Վաղարշյանին թեկնածությանը դեմ քվեարկելու, խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Դիտարկմանը, որ մամուլում լուրեր են շրջանառվում, թե հերթական անգամ որոշում կա չընտրել ՍԴ անդամին, Սիմոնյանն ասաց.
«Դուք տեսնում եք՝ ինչ ակտիվ քննարկումներ են գնում: Եթե տենց որոշում լիներ, ո՛չ կքննարկեինք, ո՛չ հարց կտայինք, ո՛չ էլ ժամավաճառությամբ կզբաղվեինք: Նման որոշում չկա: Մենք ընտրությունը կատարում ենք ըստ թեկնածուի տված պատասխանների, կենսագրության», - ասաց նա: