29/05/2019 10:17
«Հրապարակ». Լարվել են Արսեն Թորոսյանի և Տիգրան Ավինյանի հարաբերությունները
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ վերջերս լարվել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարաբերությունները․ Ավինյանը կտրականապես դեմ է Թորոսյանի կողմից շրջանառվող հակածխախոտային օրենքի նախագծին և ուզում է շրջանառությունից հանել՝ ուղարկելով լրամշակման:
Թորոսյանը նախարարությունում ասել է, որ Ավինյանը հակապետական արարք է թույլ տալիս՝ սպասարկելով ծխախոտ արտադրողների և «նարգիլե բարերի» սեփականատերերի շահը: Նաև նշել է, որ ինքը վարչապետի մակարդակով կբարձրացնի հարցը և կհաղթի Ավինյանին»: