29/05/2019 10:28
«Հրապարակ». Փաշինյանը «Պալաչին» Բելգիայից բերել է Հայաստան
«Հրապարակ» թերթը գրում է. «Աբովյանում հունիսի 9-ին սպասվում են քաղաքապետի ընտրություններ։ Աբովյանցիները զարմացած են, որ Արթուր Հարությունյանը՝ հայտնի Պալաչը, չառաջադրեց թեկնածությունը։ Նա բնակվում է Բելգիայում, սակայն նրա շրջապատում կասկած չունեին, որ առաջադրվելու էր՝ դառնալով իշխանության թեկնածուն։ ԲՀԿ առաջնորդի հետ հակամարտությունից հետո նա Հայաստան չէր գալիս, Նիկոլ Փաշինյանի՝ Բելգիա կատարած այցից մի քանի օր հետո եկավ, ասուլիս տվեց ու կրկին քննադատեց Ծառուկյանին։
Նրա շրջապատում համոզված էին, որ Հարությունյանին Փաշինյանն է Հայաստան բերել, որ դառնա Ծառուկյանի հովանավորյալ, գործող քաղաքապետի այլընտրանքը՝ իշխանության թեկնածուն։ Սակայն Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն առաջ մղեց իր մտերիմ Գրիգոր Գուլյանին։ Եվ Պալաչը մերձավորներին ասել է, որ իշխանության թեկնածուին չի խանգարի»: