29/05/2019 11:23
Վենեսուելայում գնաճը 2018-ին կազմել է 130 000 տոկոս
Վենեսուելայում 2018 թվականին գնաճը կազմել է 130 060 տոկոս, վկայում է երկրի Կենտրոնական բանկի զեկույցը, որը հրապարակվել է երեք տարվա ընթացքում առաջին անգամ:
2013-ից մինչև 2018 թվականը, նշված է հաղորդագրության մեջ, երկրի տնտեսությունը, որի 96 տոկոսը կազմում է նավթային հատվածը, կրճատվել է 47,6 տոկոսով: 2013 և 2014 թվականներին նավթի արտահանումից շահույթը կազմել է համապատասխանաբար 85,603 և 71,732 միլիարդ դոլար, մինչդեռ 2018 թվականին արտահանումը նվազել է մինչեւ 29,81 միլիարդ դոլար:
Զեկույցից նաև հետևում է, որ այս տարվա ապրիլին գնաճի մակարդակը կազմել է 33,8 տոկոս, իսկ հունվարից մինչև մարտ՝ համապատասխանաբար 196,6 տոկոս, 114,4 տոկոս, 34,8 տոկոս: