29/05/2019 19:49
Որքա՞ն մարդ է դիտել «Եվրատեսիլ-2019»-ը
«Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթը, որն անցկացվել է Թել Ավիվում, ամբողջ աշխարհում դիտել է 182 միլիոն մարդ, հայտնել է Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) կայքը:
«Մրցույթի եզրափակչի հեռարձակումը, որը տեղի է ունեցել մայիսի 18-ին, դիտել է հեռուստադիտողների 36,7 տոկոսը, ինչը 1 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի», - ասված է հաղորդագրության մեջ:
Տվյալները ստացվել են ԵՀՄ-ի ուսումնասիրության հիման վրա՝ հաշվի առնելով գործընկերների տրամադրած տեղեկատվությունը։
«Եվրատեսիլ-2019»-ում հաղթել է Նիդեռլանդների ներկայացուցիչ Դունկան Լոուրենսը՝ «Arcade» երգով: Նա եզրափակչում ստացել էր 498 միավոր: