30/05/2019 15:51
Արցախում հերքում են ադրբեջանցի զինծառայողի սպանության մասին Բաքվի հայտարարությունը
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունն այն մասին, որ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանից զինծառայող է զոհվել։
«Արցախի Զինված ուժերը խոստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածում», - Aysor.am- ին հայտնեց Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է զինծառայողի մահվան մասին՝ նշելով, որ Օմարով Ագիլ Աքիֆ օղլուն սպանվել է դիպուկահարի կրակոցից մայիսի 30-ի առավոտյան՝ Աղդամի շրջանի ուղղությամբ։