30/05/2019 13:26
Մենք ոչ կողմ ենք, ոչ դեմ. Իգիթյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի թեկնածության մասին
Ինֆորացիա չունեմ, որ Հայաստանը տվել է իր համաձայնությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ hօգուտ Ստանիսլավ Զասի թեկնածության, խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը:
«Ես չունեմ ինֆորմացիա, որ Հայաստանը տվել է իր համաձայնությունը: Կա պրոցեդուրա, երբ խորհուրդը ներկայացնում է թեկնածուին, կողմերը կոնսեսուսով, հարցեր տալով այդ թեկնածուին, հարցը լուծում են: Երբ այդ պահը կգա, Հայաստանը իր դիրքորշումը և իր հարցերը կներկայացնի», - ասաց նա:
Դիտարկմանը, թե ՀՀ կողմից չեն հնչել հայտարարություններ, որ Զասի թեկնածությանը դեմ են քվեարկելու, արդյոք հիմա արդեն հստակ դիրքորոշում կա՞, հաշվի առնելով, որ որոշ փորձագետներ մտահոգություն են հայտնում՝ նշելով, թե Զասը ադրբեջանամետ է, Իգիթյանը նկատեց.
«Մենք ոչ կողմ ենք, ոչ դեմ ենք: Էական չէ՝ այսօր որևէ երկիր դեմ է, թե կողմ է, որովհետև կա ընտրելու պրոցեդուրա: Երբ այդ ժամկետը գա, չգիտենք կարող ա Բելառուսն այդ պաշտոնում, ոչ թե Զասին, այլ ուրիշին ներկայացնի: Մենք խոսում ենք մի երևույթի մասին, որը կես տարի հետո է լինելու»: