30/05/2019 10:02
«Ժողովուրդ». Պատգամավորները քննադատել են Տիգրան Ավինյանին Աղվան Հովսեփյանի հետ քեֆ անելու համար
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին ժուչոկներից հեռու` կուսակցության գրասենյակում փակ նիստ է անցկացրել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի ժամանակ անդրադարձ է եղել մի քանի հարցի, այդ թվում` լրագրողների գործունեությանը:
Թերթի տեղեկություններով` իրավիճակը շտկելու նպատակով որոշում է կայացվել՝ պատգամավորները պետք է հարցազրույցներում, հայտարարություններում անընդմեջ շեշտեն լրագրողների հետ լավ հարաբերությունների հանգամանքը` փորձելով հարթել իրավիճակը:
Բացի այդ, պատգամավորները քննադատել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ով Ապարանում նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ միջոցառումների էր մասնակցում:
Պատգամավորներից շատերը դատապարտել են նրա այդ պահվածքն ու հատկապես ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի հետ քեֆ անելու հանգամանքը: