30/05/2019 19:38
Հարուստն ավելի է հարստանում, աղքատը՝ գոնե չի բարելավում իր վիճակը. Արկադի Խաչատրյանը՝ եկամտային հարկի համահարթեցման մասին (Տեսանյութ)
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հետ Aysor.am-ը զրուցել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող եկամտային հարկի համահարթեցման մասին:
Պատգամավորը, թեև գովելի է համարում համահարթ եկամտային հարկ ներդնելու նպատակը, որը միտված է խթանել բարձր արտադրողական աշխատանքն ու կրճատել աշխատաշուկայում գոյություն ուենցող ստվերը, բայց միևնույն ժամանակ նշում է, որ նախ պետք է հաշվի առնել՝ ինչ խնդիրներ կարող են առաջանալ դրա արդյունքում:
Եկամտային հարկի համահարթեցումն, ըստ պատգամավորի, կբերի բարձր և ցածր վարձատրվողների եկամուտների միջև տարբերության մեծացման.
«Բարձր վարձատրվող և ցածր վարձատրվող անձանց եկամուտների միջև տարբերությունն ավելի է խորանում, որովհետև բարձր վարձատրվող անձն ավելի մեծ եկամուտ է ստանում և խնայելու է միջոցներ, իսկ ցածր աշխատավարձ ստացողները գրեթե չեն շահում դրանից: Սա բերում է նրան, որ հարուստն ավելի է հարստանում, աղքատը, եթե նույնիսկ չի աղքատանում, գոնե չի բարելավում իր վիճակը», - նկատեց Խաչատրյանը:
Վերջինս նաև ընդգծեց, որ եկամտային հարկի համահարթեցումը կարող է պատճառ դառնալ և՛ բյուջետային եկամուտների թերհավաքագրման, և՛ նվազող եկամուտները փորձ է արվելու համալրել ակցիզային հարկերի բարձրացման միջոցով:
Մանրամասները՝ տեսանյութում: