30/05/2019 18:19
Քոչարյանը ոնց որ օրենքի հետ խնդիրներ ունի. տեսնենք՝ ինչ է լինում, հետո կխոսենք. ԱԺ նախագահ (Տեսանյութ)
Իշխանությունն ումը կլինի, ով կլինի՝ որոշում է ՀՀ ժողովուրդը։ Եթե ՀՀ քաղաքացին որոշի, որ մենք չպետք է լինենք իշխանություն, մենք չենք լինի, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանն՝ ավելացնելով.
«Եթե որևէ անձ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, կհավաքի քաղաքացիների անհրաժեշտ աջակցությունը, ապա, քավ լիցի, մենք խնդիր չունենք պահելու իշխանությունը։ Ձեր ասած մարդը ոնց որ օրենքի հետ խնդիրներ ունի։ Տեսնենք՝ ինչ է լինում, հետո կխոսենք»։
Անդրադառնալով ՀՅԴ-ի՝ իշխանության հասցեին հնչեցված լրջության կոչերին, Արարատ Միրզոյանը նախ չցանկացավ մեկնաբանել դրանք, ապա կոչ արեց, որ ինքը՝ Դաշնակցությունը, հետևություններ անի։