30/05/2019 20:55
Մալայզիայի վարչապետն առաջարկել է միասնական ասիական արժույթ ստեղծել
Ասիական պետությունները պետք է միասնական արժույթ ստեղծեն, որը կկարողանան օգտագործել ներմուծման-արտահանման գործընթացներում։
Նման կարծիք է հայտնել Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադը՝ հանդես գալով Ասիայի զարգացմանը նվիրված տնտեսական համաժողովում, որը տեղի է ունեցել Տոկիոյում:
«Եթե ասիական երկրները ցանկանում են համախմբվել, անհրաժեշտ է, որ նրանք սկսեն ոսկե ստանդարտի հիման վրա ընդհանուր առևտրական արժույթի ստեղծումից, որովհետև ոսկին անհամեմատ ավելի կայուն է։ Այն կօգտագործեն ոչ թե ներքին հաշվարկների համար, այլ միայն երկրների միջև առևտրական գործառնություններում», - ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Մալայզիան ընդգրկել է այն երկրների ցուցակում, որոնք կասկածվում են արժույթների հետ կապված մանիպուլյացիաների մեջ։