30/05/2019 15:20
Դերասաններ Արտաշես Մխիթարյանին ու Դիանա Մացոյանին ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար մի շարք արվեստագետների Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ են շնորհվել:
ՀՀ վաստակավոր արտիստի կոչում են ստացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Արտաշես Մխիթարյանն ու Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Դիանա Մացոյանը:
Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանն արժանացել է քանդակագործ Յուրիկ Պետրոսյանը, Վաստակավոր նկարչի կոչմանը՝ գեղանկարչուհի Լաուրա Ավետիսյանը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Ժաննա Զուրաբյանին և կոմպոզիտոր Գևորգ Մանասյանին շնորհվել է Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը:
Մշակույթի վաստակավոր գործչի կոչման էլ արժանացել են ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը, Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթի դիրիժոր, քանոնահարուհի Էլմիրա Կռոյանն ու դաշնակահարուհի Նելլի Սարգսյանը: