31/05/2019 11:08
Խորհրդարանում ՏՄՊՊՀ անդամների ընտրության հարցն է քննարկվում
Ազգային ժողովում այս պահին քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովին առաջարկել է 5 թեկնածություն, որից երկուսը «Լուսավոր Հայաստանից» է:
Հինգ թեկնածուներն են՝ ՀՀ տնտեսական զարգացաման և ներդրումների նախարարության գործարարի միջավայրի և մրցակցության պաշտպանության քաղաքականության վարչության պետ Վահե Չիբուխչյանը, ՏՄՊՊՀ անդամ Դավիթ Հովհաննիսյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը և «Լուսավոր Հայաստանի» թեկնածուներ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը ու «Արարատբանկ» ԲԲԸ տարածքային ստորաբաժանումների գործառույթների կորդինացման վարչության պետի տեղակալ Արեն Դանիելյանը:
Թեկնածուները կպատասխանեն պատգամավորների հարցերին, որից հետո տեղի կունենան քվեարկություն: