31/05/2019 16:10
Ջրօգտագործման ոլորտն ուսումնասիրելու համար ԱԺ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների մեկ քառորդի պահանջով ստեղծվել է Քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի ՀՀ Ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների, Ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունն Արարատի և Արմավիրի մարզերում:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ Քննիչ հանձնաժողովի կազմը, դրա թիվը սահմանող նախագիծը կքննարկվի հունիսի 18-ին գումարվելիք ԱԺ հերթական նիստում:
Նկատենք, որ ջրօգտագործման ոլորտում խնդիրների ու կոռուպցիոն ռիսկերի մասին խորհրդարանում խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու զարմացել, որ Ազգային ժողովը չի օգտագործում իր ներուժն այդ խնդիրներն ուսումնասիրելու համար: