31/05/2019 09:41
«Ժամանակ». Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին կփոխարինի Դավիթ Տոնոյանը
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունում սպասվող կադրային փոփոխությունները կարող են առնչվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
Վարչապետ Փաշինյանին Գրիգորյանը պետք էր այնքան ժամանակ, քանի դեռ նա համարում էր, որ Գրիգորյանը տնտեսության մեծ գիտակ է: Մինչդեռ Գրիգորյանը այդպես էլ որևէ տնտեսական հրաշք չգործեց, բացի իր անձնական հարցերը լուծելուց: Նա այդպես էլ չդարձավ թիմի անդամ, քանի որ կառավարություն էր եկել «Արդշինբանկից», որը կապվում է Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ըստ մեր աղբյուրի՝ Գրիգորյանին կարող է փոխարինել ուժային կառույցներից մեկի ղեկավարը, ամենայն հավանականությամբ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը»: