31/05/2019 15:54
Ապրիլյան իրադարձությունները կուսումնասիրի Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը
2016-ին ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու համար ստեղծվել է Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողով, այսօր խորհրդարանում նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը ստեղծվել է ԱԺ 47 պատգամավորի ստորագրության հիման վրա, իրավունքի ուժով:
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:
Նշենք, որ այս հանձնաժողովի նախագահն է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: