31/05/2019 20:21
ՄԱԿ-ի ներկայացուցիչը Մեծ Բրիտանիային մեղադրել է Ասանժի նկատմամբ հոգեբանական կտտանքներ կիրառելու համար
«WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մոտ առկա ախտանշանները վկայում են, որ նա մի քանի տարի հոգեբանական կտտանքների է ենթարկվել Մեծ Բրիտանիայում, հայտնել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերը՝ «The Times» թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ասանժը մի քանի տարի ենթարկվել է դաժան, անմարդկային, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատիժների, որոնց համատեղ ներգործությունը կարելի է բնութագրել միայն որպես հոգեբանական կտտանք», - ասել է փորձագետը, որն Ասանժի հետ հանդիպել է Բելմարշ բանտում: