31/05/2019 15:21
Վարչապետի առաջադրած թեկնածուներից ՏՄՊՊՀ նախկին անդամը չընտրվեց. ընտրվեցին 4-ը
Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների 5 թեկնածուներից մեկը չընտրվեց։
ՏՄՊՊՀ նախկին անդամ Դավիթ Հովհաննիսյանի օգտին քվեարկել էր ընդամենը 30 պատգամավոր։
Այսպիսով, ՏՄՊՊՀ անդամներ ընտվեցին ՀՀ տնտեսական զարգացաման և ներդրումների նախարարության գործարարի միջավայրի և մրցակցության պաշտպանության քաղաքականության վարչության նախկին պետ Վահե Չիբուխչյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը և «Լուսավոր Հայաստանի» թեկնածուներ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը ու «Արարատբանկ» ԲԲԸ տարածքային ստորաբաժանումների գործառույթների կորդինացման վարչության պետի տեղակալ Արեն Դանիելյանը:
Այս բոլոր թեկնածուներին առաջադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։