31/05/2019 13:34
ԱՊԼ գլխավոր քարտուղարը նշել է պայմանը՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր պատերազմի խուսափելու համար
Իրանը կարող է խուսափել Միացյալ Նահանգների հետ ռազմական առճակատումից, եթե վերանայի իր պահվածքը և դադարեցնի միջամտությունը տարածաշրջանի երկրների ներքին գործերին։ Այս մասին Մեքքայում գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը:
«ԱՄՆ-ը որոշել է իր ռազմածովային ուժերը և այլ զորքեր ուղարկել Իրանի ագրեսիային դիմակայելու համար, բայց նա պատերազմ չի ցանկանում: Եկեք իրադարձություններից առաջ չանցնենք, կապրենք՝ կտեսնենք», - ասել է նա։
Լիգան, ասել է դիվանագետը, այս հարցում ելնելու է այն դիրքորոշումից, որն ամրագրված է ամփոփիչ կոմյունիկեում, եև տարածաշրջանում Իրանի հետագա գործողություններից։
«Մենք պահանջում ենք, որպեսզի Իրանը դադարեցնի միջամտությունը արաբների գործերին և վերանայի իր պահվածքը տարածաշրջանային ասպարեզում։ Եթե դա տեղի ունենա, ես չեմ կարծում, որ թշնամական և ռազմական գործողությունների անհրաժեշտություն կլինի ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Բայց տեսնենք»,- ընդգծել է տարածաշրջանային կառույցի գլխավոր քարտուղարը։