31/05/2019 20:28
Անտոնիու Գուտերիշը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի բացմանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը և ՌԴ առաջին փոխվարչապետ, Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հունիսի 6-ին կմասնակցեն Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնել է Ռոսկոնգրեսի մամուլի ծառայությունը:
Բացի նրանցից, արարողությանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:
Հանդիպման մոդերատորը կդառնա «NBC News»-ի թղթակից Կիր Սիմոնսը:
Համաժողովի մասնակիցներին և հյուրերին ողջույնի խոսքով կդիմի Պետերբուրգյան նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովը:
ՊՄՏՀ-ն անցկացվելու է հունիսի 6-ից 8-ը: