31/05/2019 13:16
Լավրով. Ռուսաստանը կողջուներ բանակցություններն ԱՄՆ-ի և Իրանի միջև
Ռուսաստանը կողջուներ բանակցություններն Միացյալ նահանգների և Իրանի միջև, սակայն չի պարտադրելու իր միջնորդական ծառայությունները, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
«Մենք մեր ծառայությունները չենք պարտադրում: Մենք կողջունենք ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների սկսվելը, ինչպես որ ողջունում ենք բանակցային գործընթացը Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի միջև, ինչպես որ կարևոր ենք համարում բանակցային գործընթացի կարգավորումը նաև Վենեսուելայի գործերում», - ասել է նա:
Լավրովի խոսքով՝ Մոսկվան կողմ է փոխադարձ հարգանքի վրա հիմնված, առանց նախապայմանների երկխոսությանը: