31/05/2019 20:07
ԱՄՆ-ն ցանկանում է խուսափել Սիրիա՝ Թուրքիայի հետագա ներխուժման ռիսկերից. Պոմպեո
ԱՄՆ-ն ցանկանում է խուսափել Սիրիայի հարավային տարածաշրջաններ Թուրքիայի հետագա ներխուժման ռիսկերից, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասի հետ «Բորզիգ» դիվանագիտական առանձնատանը կայացած բանակցություններից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:
«Մեր նպատակը Սիրիայի խնդրի քաղաքական լուծումն է ՄԱԿ-ի 2245 բանաձևին համապատասխան: Մենք վաղուց ենք աշխատում դրա վրա: Մյուս կարևոր տարրն այն է, որ փորձում ենք խուսափել ռիսկերից… Խոսքն այն մասին է, որ մենք ցանկանում ենք նվազագույնի հասցնել Սիրիայի հարավում Թուրքիայի հետագա ներխուժման ռիսկերը», - ասել է Պոմպեոն՝ ավելացնելով, որ իրենք դիմել են եվրոպացի գործընկերներին՝ պարզելու, թե իրենց աջակցություն ցույց կտա՞ն այստեղ:
Նա նաև ավելացրել է, որ վերջնական պլանը կմշակվի դաշնակիցների պաշտպանության նախարարությունների փոխգործակցության շրջանակներում: