31/05/2019 18:50
ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում
ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում՝ հոկտեմբերին, հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
«Ռուսաստանի առաջարկությամբ որոշում է ընդունվել ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնել Մոսկվայում 2019 թվականի հոկտեմբերի 25-ին», - ասել է նա Աշխաբադում կայացած հանդիպումից հետո։
Խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում Լեբեդևը նշել է, որ Աշխաբադի հանդիպման բոլոր մասնակիցները համաձայնել են առաջարկությանը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ նիստը տեղի է ունենալու Մոսկվայում, բայց Թուրքմենստանի նախագահությամբ, որը պահպանում է իր նախագահությունը մինչև ընթացիկ տարվա վերջը», - ասել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահը: