31/05/2019 19:25
Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1200 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1234 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 377 մարդ (113 կին, 192 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 857 մարդ (257 կին, 437 երեխա)», - ասված էհաղորդագրության մեջ:
Նաև երկրի ներսում մշտական բնակության վայրեր ոչ մի բնակիչ չի վերադարձել: