31/05/2019 18:40
Ձերբակալվել է Հունգարիայում խորտակված զբոսանավի նավապետը
Բուդապեշտում՝ Դանուբ գետում, զբոսանավի հետ բախված տուրիստական նավի նավապետը ձերբակալվել է, հայտնում է BBC-ն՝ հղում անելով ոստիկանությանը։
Ուկրաինայի 64-ամյա քաղաքացուն կասկածում են հանցավոր անփութության մեջ, որը հանգեցրել է աղետի:
Տուրիստական կատերի խորտակման հետևանքով զոհվել է 7 մարդ, 21 մարդ համարվում է անհայտ կորած: Նրանց որոնումները շարունակվում են:
M1 հեռուստաալիքի տվյալներով՝ փրկված յոթ մարդուց միայն մեկն է դեռ հիվանդանոցում՝ կողոսկրի կոտրվածքով, մյուսները դուրս են գրվել:
Անհայտ կորածներից որևէ մեկին ողջ գտնելու շանսերը չափազանց փոքր են:
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ջրասույզ եղած կատերում եղել են Կորեայի Հանրապետության 33 քաղաքացի և անձնակազմի երկու անդամ՝ Հունգարիայի քաղաքացիներ: