01/06/2019 16:07
Apple-ը որոշել է հրաժարվել iTunes-ից
Apple ընկերությունը որոշել է լիովին հրաժարվել iTunes-ից, հայտնում է «Bloomberg» գործակալությանը։
Ծրագիրը կփոխարինեն սեփեական երաժշտական հավելվածով
«Mac-ի համար երեք նոր հավելված կլինի՝ Music, TV և Podcasts, որոնք կփոխարինեն iTunes-ին»,- գրում է գործակալությունը։
Ենթադրվում է, որ ընկերության տնօրեն Թիմ Քուկը փոփոխությունների մասին կհայտարարի WWDC 2019 համաժողովում, որը կմեկնարկի հունիսի 3-ին։