01/06/2019 12:47
Վիրջինիայում հրաձգության զոհ է դարձել 12 մարդ
Վիրջինիա Բիչ քաղաքի կառավարական շենքի առջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել:
Կասկածյալը գերատեսչության «աշխատանքից անարդար ազատված» նախկին աշխատակիցն էր։ Նա կրակել էր շենքի ուղղությամբ։ Վերջինս սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։
Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է ոստիկանության սպա։
Հրաձիգը 40-ամյա Դեուեյն Քրեդոկն էր։