01/06/2019 09:54
«Ժամանակ». Ամրանում է մտայնությունը, որ իշխանությունների հետ հնարավոր է խոսել միայն փողոց փակելու միջոցով
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանում ավելի ու ավելի է արմատանում այն մտայնությունը, որ իշխանությունների հետ հնարավոր է խոսել և ինչ-որ զիջումներ պոկել միայն հրապարակային պայքարի՝ փողոց փակելու կամ ցույց անելու միջոցով:
Արմավիր ՋՕՄ-ի 300-ից ավելի աշխատակիցներ արդեն 6 ամսից ավելի չեն կարողանում ստանալ իրենց աշխատավարձերը, և այդ պարտքը գերազանցում է 200 մլն դրամը:
Իշխանություններն, իհարկե, կարող են ասել, որ ՋՕՄ-ը ոչ թե պետական, այլ ինքնակազմակերպվող և ինքնակառավարվող կառույց է, բայց հենց հարցը գալիս է ՋՕՄ-ի պետ կամ տեղակալ նշանակելուն և իրենց կադրերին տեղավորելուն, դրա մասին միանգամից մոռանում են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։