01/06/2019 15:45
ԱՄՆ-ն հետաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ «լարվածությունը վերացնելու համար»
Սպիտակ Տունը հետաձգել է Իրանի նավթաքիմիական արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցների կիրառումը՝ «լարվածությունը վերացնելու համար»:
Այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Պատժամիջոցները հետաձգելու որոշումը հետևել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների «թեժացմանը», երբ ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է ԱՄԷ-ի ափերի մոտ սաուդյան տանկերի հետ տեղի ունեցած միջադեպի համար: