02/06/2019 14:29
Դերասանուհի Մերի Մակարյանը բալիկի է սպասում (Լուսանկարներ)
Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող դերասանուհի Մերի Մակարյանը բալիկի է սպասում, այդ մասին տեղեկանում ենք դերասանուհու ֆեյսբուքի և ինստագրամի էջերի հրապարակումներից:
«Այսօր երեխաների պաշտպանության միջազգայն օրն է։ Թող սիրով ու ջերմությամբ պաշտպանված լինեն մեր կյանքի փոքրիկ հրաշքները: Մարդկային կյանքում ամենակարևոր և պատասխանատու առաքելությունը ծնող դառնալն է: Շուտով մեր ընտանիքը ևս կվայելի այդ հաճելի և սպասված բերկրանքը՝ Աստծո կամոք և զորակցությամբ», - ժամեր առաջ գրել է ապագա մայրիկը՝ կից հրապարակելով նոր լուսանկարներ:
Նշենք, որ Մերի Մակարյանն ու ԱՄՆ-ում բնակվող մասնագիտությամբ փաստաբան Վարդան Միլիտոնյանը նշանադրվել են 2017 թվականի մայիսի 27- ին: Նրանց պսակադրությունը տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերի 24-ին՝ Լոս Անջելեսի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցում: