03/06/2019 13:26
Յեմենում հուսիների անօդաչուն հարձակվել է ռազմական շքերթի մասնակիցների վրա
«Անսար Ալլահ» (հուսիների) ապստամբների շարժմանը պատկանող անօդաչու թռչող սարքը հարձակվել է Յեմենի Ադենում անցկացվող ռազմական շքերթի մասնակիցների վրա:
Անօդաչուի թիրախը շքերթն էր, որին մասնակցում էին Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիոն ուժերի զինվորականները:
Տուժածների մասին չի հաղորդվում: Կոալիցիայի ուժերին, ինչպես հայտնում է Reuters-ը՝ հաջողվել է կասեցնել գրոհը: