03/06/2019 11:37
Ինդոնեզիայի ափերի մոտ ուժգին երկրաշարժ է գրանցվել
Ինդոնեզիայի Նաիս և Սումատրա կղզիների ափերի մոտ 5.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 5.57-ին (Երևանի ժամանակով 9.57) Սիբոլգա քաղաքից 190 կմ դեպի հարավ-արևմուտք և Պադանգ քաղաքից 321 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 10 կմ խորությամբ:
Վիրավորների կամ ավերածությունների մասին դեռ չի հաղորդվել: