03/06/2019 14:27
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան քննարկել են ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսումը
Միացյալ Նահանգների և Կորեայի Հանրապետության ռազմական գերատեսչությունների ղեկավարները երկուշաբթի Սեուլում քննարկել են ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրը և երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերը, հայտնել է «Yonhap» գործակալությունը:
Հաղորդվում է, որ նախարար Չոն Գյոն Դուն և ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը վարել են բանակցություններ, որոնց ընթացքում արծարծել են Փհենյանի հետ միջուկազերծման շուրջ երկոսության վերականգնման թեման, Երկոսությունն ընդհատվել էր ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների՝ փետրվարին Հանոյում կայացած գագաթնաժողովից հետո:
Բացի այդ, «Yonhap»-ը նշում է, որ հանդիպման օրակարգ են մտել երկկողմ ռազմական դաշինքի հարցերը: Մասնավորապես, քննարկվել է պատերազմական ժամանակ իր զորքերի նկատմամբ հրամանատարությունը Հրավային Կորեային հանձնելու հնարավորությունը, THAAD հակահրթիռային պաշտպանության համալիրի գործառման հետ կապված խնդիրները, նաև համատեղ զորավարժությունների ժամանակացույցը: