03/06/2019 13:48
Ռուսաստանին փորձում են կտրել ինտերնետի ենթակառուցվածքից, հայտարարել է Պեսկովը
Կան բոլոր հիմքերը կարծելու, որ Ռուսաստանին փորձում են կտրել ինտերնետի գլոբալ ենթակառուցվածքից: Երկիրն արդեն բախվել է պատժամիջոցների և միջազգային իրավունքի տեսանկյունից ամերիկյան առևտրային կառույցների անօրինական սպառնալիքներին, հայտարարել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կան բոլոր նախադրյալներն այդպես կարծելու համար», - պատասխանել է Պեսկովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ի համապատասխան հարցին: