03/06/2019 12:53
Կանադան դադարեցնում է Վենեսուելայում դեսպանատան աշխատանքը
Կանադայի արտգործնախարար Խրիստի Ֆրեյլենդը հայտարարել է, որ Օտտավան դադարեցնում է Վենեսուելայում դեսպանատան աշխատանքը: Նա այս որոշումը պատճառաբանել է հունիսի վերջին Կանադայի դիվանագետների վիզաների ժամկետի ավարտով:
«Այս ամսվա վերջին կանադացի դիրվանագետներն այլևս չեն կարողանա (նախագահ Նիկոլաս) Մադուրոյի ռեժիմի ժամանակ դիվանագիտական հավատարմագրում ստանալ և նրանց վիզաների ժամկետը կավարտվի: Այդ պատճառով մենք այլ տարբերակ չունենք, քան այս պահից դադարեցնել Վենեսուելայում դեսպանատան աշխատանքը», - ասվում է Ֆրիլանդի հայտարարությունում:
Վենեսուելայի ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոյին լեգիտիմ են համարում Ռուսաստանը, Չինաստանը, Կուբան և Մեքսիկան: ԱՄՆ-ն, Կանադան, Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներ, ներառյալ Բրազիլիան, Արգենտինան և Եվրամիության երկրների մեծամասնությունը աջակցում է ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Մադուրոն հայտարարել է, որ չի հեռանա պաշտոնից մինչև իր ժամկետի ավարտը՝ 2025 թվականը: