03/06/2019 11:07
Նիկոլ Փաշինյանն այսօր էլ կշարունակի գտնվել արձակուրդում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կշարունակի գտնվել արձակուրդում։
Վարչապետի ստորագրած որոշման մեջ նշված է՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 3-ին:
Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ գնալու մասին որոշում էր ստորագրել մայիսի 30-ին։